ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՍԱՏՄ ՏԵՍՈՒՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՆԽՎԵԼ Է ՁԻՈՒ ՄՍԻ ՎԱՃԱՌՔԸ

ՍԱՏՄ ՏԵՍՈՒՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՆԽՎԵԼ Է ՁԻՈՒ ՄՍԻ ՎԱՃԱՌՔԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-12-30 15:25:12 ՍԱՏՄ ՏԵՍՈՒՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՆԽՎԵԼ Է ՁԻՈՒ ՄՍԻ ՎԱՃԱՌՔԸ 51

An image

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հանգստյան օրերին շարունակել է վերահսկողական միջոցառումները միս-մսեղիքի իրացման շուկայում։

Գեղարքունիքի մարզում իրականացվող ստուգայցերի ընթացքում Տեսչական մարմնի անասնաբուժության վարչության տեսուչների կողմից հայտնաբերվել է անհայտ ծագման ձիու մսի մեծ քանակություն։

Ըստ ստացված տեղեկությունների՝ ձիու մսի իրացումը նախատեսված է եղել իրականացնել Երևանի «ԳՈՒՄ»-ի շուկայի հարակից տարածքում, ինչպես նաև Վանաձոր քաղաքում։

ՍԱՏՄ տեսուչների արագ ու համակարգված գործողությունների արդյունքում անհայտ ծագման միս-մսեղիքի իրացումը կանխվել է, հայտնաբերված 965 կգ միսն առգրավվել է և ոչնչացվել՝ տեսուչների վերահսկողության ներքո։

Վերահսկողական միջոցառումները շարունակվում են։