ՍԱՏՄ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԿԱԶՄՈՎ
ՍԱՏՄ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԿԱԶՄՈՎ
2026-01-13 12:56:57
80
ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն՝ ընդլայնված կազմով: Ներկա էին տեսչական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների, մարզային կենտրոնների, սահմանային պետական վերահսկողության բաժինների, «Հանրապետական անասնաբուժական ու բուսասանիտարական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի բոլոր աշխատակիցները:
Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են նախորդ տարվա ցուցանիշները, ինչպես նաև քննարկվել են առավել ուշագրավ խնդիրները, մասնավորապես՝ պլանային ստուգումների ցուցանիշների, օրենսդրական թերի կարգավորումների, Տեսչական մարմնի կադրային համալրման անհրաժեշտության, մշտադիտարկումների արդյունավետության բարձրացման, ստորաբաժանումների միջև համագործակցությունն օնլայն հարթակում առավել արդյունավետ կազմակերպելու հարցերը:
Քննարկելով 2026թ․ ծրագրերը, Տեսչական մարմնի ղեկավարը կարևորել է կադրերի վերապատրաստման դասընթացների անհրաժեշտությունը, հրահանգներ տվել վերահսկողության հետագծելիությունն առավել օպերատիվ իրականացնելու, եռամսյակային պլանային ստուգումների ընթացքում ծագող խնդիրների մասին անհապաղ զեկուցելու, ինչպես նաև տրված հանձնարարականները սահմանված ժամկետում կատարելու վերաբերյալ։
Տիգրան Պետրոսյանը լսել է աշխատակիցների խնդիրներն ու դրանց լուծման առաջարկները և, ամփոփելով խորհրդակցությունը, հորդորել է աշխատել առավել թիրախային ու համակարգված՝ կառույցի վերահսկողական գործունեությունը ծառայեցնելու համար սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության ու բուսասանիտարիայի ոլորտների բարեփոխումներին և մեր երկրի բարգավաճմանը։