ՎԵՐԱՑՎԵԼ Է «ԱՐԶՆԻ ԿԱԹՆԱՄԹԵՐՔ»-Ի ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ
ՎԵՐԱՑՎԵԼ Է «ԱՐԶՆԻ ԿԱԹՆԱՄԹԵՐՔ»-Ի ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ
2026-01-20 16:41:14
28
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեության առանձին գործառույթի կասեցումը (ք. Երևան, Մոլդովական փողոց):
Մասնավորապես՝ լաբորատոր կրկնակի փորձաքննության արդյունքներով փաստվել է, որ «Կաթի սեր Ռեժան 60%», «Կաթ պարունակող մթերք պատրաստված մածունի տեխնոլոգիայով», «Կաթնաշոռային պանրիկ չամիչով 9%» արտադրատեսակները համապատասխանում են Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին: