ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՎՎՀԿԿ/HACCP ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԹԻՐԱԽՈՒՄ Է

ՎՎՀԿԿ/HACCP ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԹԻՐԱԽՈՒՄ Է

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-01-20 16:51:57 ՎՎՀԿԿ/HACCP ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԹԻՐԱԽՈՒՄ Է 41

An imageՀայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժինը, կարևորելով պետական կառույցների և մասնավոր ոլորտի միջև համագործակցությունը և սննդամթերքի անվտանգության կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ իրազեկումը, կազմակերպել էր հանդիպում-քննարկում՝ Տեսչական մարմնի մասնագետների և նախադպրոցական ուսումնական մասնավոր հաստատությունների ներկայացուցիչների միջև ստեղծելով բաց և կառուցողական երկխոսության հարթակ` ներկայացնելու հանրային սննդի օբյեկտներում Վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի (HACCP) համակարգի ներդրման մասին անհրաժեշտ տեղեկատվություն և քննարկելու հանրային սննդի ոլորտում առկա խնդիրները։

Հանդիպում-քննարկմանը ներկա էին մասնավոր նախադպրոցական հաստատությունների աջակցման ասոցիացիայի խորհրդի նախագահ Նելլի Խաչատրյանը, նախադպրոցական ուսումնական մասնավոր հաստատությունների տնօրենները, մանկապարտեզների գործող խոհանոցներում գործունեություն ծավալող աշխատակիցները։

Տեսչական մարմնի Սննդամթերքի անվտանգության վարչության պետ Գոհար Վարդանյանը լսարանին ներկայացրել է, թե որքան կարևոր է սննդամթերքի անվտանգության ռիսկերը նվազագույնի հասցնելու և սննդամթերքի արտադրության ողջ շղթան կենսաբանական, քիմիական և ֆիզիկական վտանգներից պաշտպանելուն միտված համակարգի առկայությունը սննդամթերք պատրաստող հանրային սննդի կետերի համար:
Նախադպրոցական ուսումնական հաստատություններում մատակարարվող սննդամթերքը երբեմն կարող է պարունակել վտանգներ՝ առաջացնելով սննդային թունավորումներ, սննդածին հիվանդություններ: Դրանք կանխելու համար սննդամթերքի անվտանգության կառավարման՝ վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի, ներդրումը պարտադիր է: Խնդիրը Տեսչական մարմնի վերահսկողական միջոցառումների թիրախում է:

Ներկայացվել է նաև համապարփակ տեղեկատվություն մանկապարտեզների խոհանոցներում օրենսդրական պահանջների գործնական կիրառման առանձնահատկությունների, Տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների ընթացակարգերի, առավել հաճախ հանդիպող խախտումների կանխարգելման արդյունավետ մեխանիզմների վերաբերյալ։