ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԷՎՐԻԿԱ ԳՐՈՒՊ»-Ի ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԷՎՐԻԿԱ ԳՐՈՒՊ»-Ի ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
2026-01-21 11:09:33
32
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում (ք․ Երևան, Շարուրի փողոց) ստուգում իրականացնելու ընթացքում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ՝
- արտադրամասի պատերն ունեցել են վնասված հատվածներ, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
- առաստաղներն ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,
- բացվող ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր,
- դռները հարթ չեն եղել, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից, ունեցել են վնասված և կոռոզիայի ենթարկված հատվածներ,
- արտադրությունում օգտագործվող հումքի մշակման սեղանի կողային հատվածները, հացի պահման դարակաշարերը, հացի եփման դարակաշարերը, որոնք անմիջապես շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Էվրիկա Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է:
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ։