ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՍՊԱՆԴԱՆՈՑԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՍՊԱՆԴԱՆՈՑԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-01-29 15:03:26 ՍՊԱՆԴԱՆՈՑԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 33

An imageՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` կասեցվել էր անհատ ձեռնարկատեր Զոհրապ Թորոսյանին պատկանող արտադրական օբյեկտի՝ սպանդանոցի, արտադրական գործունեությունը (Արարատի մարզ, գ․ Բուրաստան):

ՍԱՏՄ անասնաբուժության վարչության տեսուչների ստուգման արդյունքում հայտնաբերվել էին սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ, մասնավորապես՝ արտադրական օբյեկտի պատերին առկա են եղել վնասված, անհարթ և կոտրված հատվածներ, իսկ առաստաղների որոշ մասերում՝ բացվածքներ և մասնիկների թափվելու վտանգ։

Տեսուչների իրականացրած կրկնակի ստուգման արդյունքում արձանագրվել է, որ այս սպանդանոցում հիշատակված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները վերացվել են։

Սպանդանոցի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։