«ԲԵԼԻՍՍԻՄՈ ԳՐՈՒՊ»-Ի ՄՍԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԸ ԿԳՈՐԾԻ
«ԲԵԼԻՍՍԻՄՈ ԳՐՈՒՊ»-Ի ՄՍԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԸ ԿԳՈՐԾԻ
2026-01-29 15:53:54
32
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` վերացվել է «Բելիսսիմո Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող մսամթերքի և կիսապատրաստվածքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Շիրակի մարզ, ք․ Գյումրի):
ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացրած կրկնակի ստուգման արդյունքում արձանագրվել է, որ այս արտադրամասում նախկինում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները վերացվել են։