ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՍԱՏՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՍԱՏՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
2026-01-30 18:06:53
30
Հունվարի 30-ին կայացել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նիստի օրակարգում Տեսչական մարմնի 2025 թվականի գործունեության հաշվետվությունն էր։ ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը ներկայացրել է կառույցի նախորդ տարվա գործունեության արդյունքները, ինչպես նաև առաջիկա անելիքներն ու հիմնական թիրախները։
Նիստի ընթացքում Գևորգ Պապոյանն անդրադարձել է պլանային ստուգումներին` նշելով, որ պետք է մշակել սննդի շղթայում գործունեություն ծավալող կազմակերպությունների գրանցման առավել գործուն մեթոդներ և թույլ չտալ սննդամթերքի հետ չառնչվող կազմակերպությունների ընդգրկումը ստուգումների ծրագրում։
Քննարկվել են Էկոնոմիկայի նախարարության և Տեսչական մարմինների համակարգման գրասենյակի կողմից արձանագրված խնդիրների համատեղ լուծման հնարավորությունները:
Կառավարման խորհուրդը հավանություն է տվել ՍԱՏՄ 2025 թվականի գործունեության հաշվետվությանը: