ՎՎՀԿԿ/HACCP ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ
ՎՎՀԿԿ/HACCP ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ
2026-02-02 14:21:47
24
Վտանգի վերլուծություն և հսկման կրիտիկական կետերի համակարգի (ՎՎՀԿԿ/HACCP) սկզբունքների վրա հիմնված գործընթացները ու դրա ներդրման և պահպանման անհրաժեշտությունը ներկայացնելու նպատակով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սունիքի մարզային կենտրոնը Սյունիքի մարզպետարանի և Կապանի քաղաքապետարանի դահլիճներում կազմակերպել էր հանդիպում-դասընթացներ Կապան, Մեղրի, Քաջարան քաղաքների մոտ 100 դպրոցների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համար:
Ներկայացվել են նախնական սանիտարական ծրագրերը, որոնք HACCP-ի հիմքն են, լվացման ու ախտահանման գործընթացը, հիգիենիկ ռիսկի գնահատման անհրաժեշտությունը ու նախագծման պահանջները։
Շեշտվել է, որ արտադրական գործունեության բոլոր փուլերը փաստաթղթավորելով է միայն հնարավոր երաշխավորել սննդամթերքի անվտանգության անհրաժեշտ մակարդակ: