«ԲՐԱԴԵՐՍ»-Ի ՀՐՈՒՇԱԿԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԸ ԿՐԿԻՆ ԿԳՈՐԾԻ
«ԲՐԱԴԵՐՍ»-Ի ՀՐՈՒՇԱԿԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԸ ԿՐԿԻՆ ԿԳՈՐԾԻ
2026-02-02 16:45:39
16
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգում են իրականացրել «ԲՐԱԴԵՐՍ» ՍՊԸ-ին պատկանող հրուշակեղենի արտադրամասում (Արագածոտնի մարզ, Նոր Երզնկա բնակավայր) և արձանագրել, որ վերացվել են նախկինում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է: