ՎԵՐԱՑՎԵԼ Է «ՄԵՐԻ 555»-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ
ՎԵՐԱՑՎԵԼ Է «ՄԵՐԻ 555»-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ
2026-02-10 12:10:32
34
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները կրկնակի ստուգում են իրականացրել «Մերի 555» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Սարյան 22/3) և արձանագրել, որ վերացվել են նախկինում հայտնաբերված խախտումները։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է: