ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-02-18 13:08:25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 36

An imageՀարգելի տնտեսավարողներ, գործընկերներ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի որևէ մասնագետ Վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի (ՎՎՀԿԿ/HACCP) համակարգի վերաբերյալ առցանց (online) դասընթացներ չի անցկացնում:

Տեսչական մարմնի կողմից 2025 թվականի դեկտեմբերից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարող սուբյեկտների հետ անցկացվող հանդիպումները ունեն բացառապես ԻՐԱԶԵԿՄԱՆ ՆՊԱՏԱԿ։

Տնտեսավարողներին տեղեկացվել է, որ 2026 թվականին իրականացվող ստուգումների ընթացքում, համաձայն հաստատված ստուգաթերթերի, ստուգվելու է նաև ՎՎՀԿԿ/HACCP համակարգի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի առկայությունը: Դա Մաքսային Միության 021/2011 տեխնիկական կանոնակարգի 3-րդ գլխի 10-րդ հոդվածի պահանջն է (https://www.arlis.am/hy/acts/96325)։

Տեսչական մարմինը հաստատված որևէ մատյան չի ներկայացնում. միայն տեղեկացնում է, որ մատյաններ ունենալը ՎՎՀԿԿ/HACCP գործընթացի բաղկացուցիչ մաս է:

ՎՎՀԿԿ/HACCP համակարգի սկզբունքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://snund.am/hy/page/a-system-of-critical-points-for-risk-analysis-and-control/139