ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԷՎՐԻ ԴԵՅ» ՓԲԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԷՎՐԻ ԴԵՅ» ՓԲԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
2026-02-20 16:30:56
41
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները Էվրի Դեյ ՓԲԸ-ին պատկանող խմելու ջրի արտադրամասում (Վայոց ձորի մարզ, ք․ Ջերմուկ) անցկացվող վերահսկողական միջոցառման ընթացքում պարզել են, որ սանիտարահիգիենիկ սահմանված նորմերն այստեղ խախտվել են:
Ի մասնավորի՝
- պահեստային մասի և արտադրամասի պատերի մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, որոշ հատվածներ եղել են խոնավ և բորբոսով պատված,
- առաստաղը նորոգ չի եղել, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,
- բացակայել է առանձնացված տարածքը լվացող և ախտահանող նյութերի, աշխատանքային գործիքների ու պարագաների համար։
Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, Էվրի Դեյ ընկերության տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և արտադրական շինությունը համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին:
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: