ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՍԱՏՄ-ՊԳԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՈՒՂՂՎԱԾ ԲՐՈՒՑԵԼՈԶԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ

ՍԱՏՄ-ՊԳԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՈՒՂՂՎԱԾ ԲՐՈՒՑԵԼՈԶԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-03-06 17:41:52 ՍԱՏՄ-ՊԳԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՈՒՂՂՎԱԾ ԲՐՈՒՑԵԼՈԶԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ 37

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ընդունել է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO/ՊԳԿ) պատվիրակությունը՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի կենդանիների առողջության տեխնիկական խորհրդական Դանիել Բելտրան Ալկրուդոյին, ՊԳԿ փորձագետ Մարկ Հովարին և ՊԳԿ Հայաստանի ազգային ծրագրերի ղեկավար Զարուհի Բեգլարյանին:

Կողմերը քննարկել են բրուցելոզի կանխարգելմանը և կառավարման բարելավմանն ուղղված գործնական քայլերը, անդրադարձել են ծրագրի առաջիկա գործողություններին, բրուցելոզի կառավարման ազգային ռազմավարության մշակման գործընթացին, ինչպես նաև ՊԳԿ-ի և Տեսչական մարմնի միջև համագործակցության հետագա ընդլայնման հնարավորություններին։