ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԳՐԻԼ.ԱՄ»-Ի ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԳՐԻԼ.ԱՄ»-Ի ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-03-11 12:37:59 ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԳՐԻԼ.ԱՄ»-Ի ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 78

An imageՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Գրիլ․ամ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (ք․ Երևան, Խորենացի 88):

Տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ այստեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները:

Մասնավորապես՝
- սննդի կառույցի խոհանոցի հատակը չի ունեցել հարթ մակերես, եղել է ոչ նորոգ վիճակում, ինչն էլ թույլ չի տվել հեշտորեն մաքրել և ախտահանել այն,
- խոհանոցի պատերի մակերեսը չի եղել հարթ, պատրաստված չի եղել անջրանցիկ, չներծծող նյութերից։

Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել նորմերին:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: