ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

«ՄՈՍԿԱՖԵ»-Ի ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

«ՄՈՍԿԱՖԵ»-Ի ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-03-20 17:18:53 «ՄՈՍԿԱՖԵ»-Ի ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է 25

An imageՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Մոու Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի (խոհանոցի) արտադրական գործունեությունը (ք․ Երևան, Աբովյան 18):
Տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից իրականացվող վերահսկողության արդյունքում պարզվել է, որ խախտվել են սանիտարահիգիենիկ պահանջները:

Մասնավորապես՝
- սննդի կառույցի խոհանոցի պատերը որոշ տեղերում չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում,
- խոհանոցի առաստաղը և վերին ամրությունները կառուցված չեն եղել այնպես, որ կանխվի մասնիկների թափվելու հնարավորությունը։
Վերահսկողը սահմանել է հայտնաբերված խախտումները շտկելու վերջնաժամկետ: