ԶՈՎԱՑՈՒՑԻՉ ԳԱԶԱՎՈՐՎԱԾ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԸ ԿՐԿԻՆ ԿԱՇԽԱՏԻ
ԶՈՎԱՑՈՒՑԻՉ ԳԱԶԱՎՈՐՎԱԾ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԸ ԿՐԿԻՆ ԿԱՇԽԱՏԻ
2026-03-26 16:19:04
24
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Գառնիկ Պետրոսյանին պատկանող զովացուցիչ գազավորված ըմպելիքների արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Մայակովսկի) և արձանագրել, որ վերացվել են նախկինում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները` տնտեսավարողը կառուցել է նոր արտադրամաս, հին արտադրամասը չի գործում։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ զովացուցիչ գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է: