«ԿԱՐԱՍ»-Ի ՆԺԴԵՀ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ԿՐԿԻՆ ԿԳՈՐԾԻ
«ԿԱՐԱՍ»-Ի ՆԺԴԵՀ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ԿՐԿԻՆ ԿԳՈՐԾԻ
2026-03-27 14:50:09
18
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից կրկնակի ստուգում է իրականացվել «ԱՄՏՋ» ՍՊԸ-ին պատկանող «Կարաս» հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Գ․ Նժդեհ 34):
Արձանագրվել է, որ այստեղ վերացվել են նախկինում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Կարաս» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է: