ԱՄՓՈՓՎԵԼ Է ՁՎԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄՅՈՒՍ ՄԱՍԸ
ԱՄՓՈՓՎԵԼ Է ՁՎԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄՅՈՒՍ ՄԱՍԸ
2026-04-03 14:35:12
141
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնինն ամփոփել է Սուրբ Զատկի տոնին ընդառաջ ձվի արտադրության և իրացման շուկայում իրականացված վերահսկողության արդյունքների երկրորդ մասը:
Իրացման ցանցում իրականացված հսկիչ գնումների արդյունքում թարմության և կարգի նկատմամբ լաբորատոր փորձաքննության են ներկայացվել նմուշներ «Աշտարակ» (արտադրման ամսաթիվ՝ 24․03), «Արաքս» (արտադրման ամսաթվեր՝ 20․03, 23․03, 26․03, 27․03, 28․03, 30․03), «Արզնի» (արտադրման ամսաթիվ՝ 24․03), «Գնթունիք» (արտադրման ամսաթիվ՝ 29․03), «Էլիտ» (արտադրման ամսաթիվ՝ 25․03), «Էրեբունի» (արտադրման ամսաթվեր՝ 26․03, 27․03), «Կոկո» (արտադրման ամսաթիվ՝ 20․03), «Հում ձու» (արտադրման ամսաթիվ՝ 29․03), «Շիրակ» (արտադրման ամսաթվեր՝ 21․03, 23․03, 24․03, 26․03, 31․03), «Ոսկեհատ» (արտադրման ամսաթիվ՝ 21․03), «Վարդբաղ» (արտադրման ամսաթիվ՝ 29․03) արտադրատեսակների նշված խմբաքանակներից։
Բոլոր նմուշները թարմություն ցուցանիշով համապատասխանել են ՀՍՏ 182-2012 Ա դասի առաջին տեսակի (սեղանի) ձվի պահանջներին։
Արձանագրվել են «թարմ սեղանի ձու» ապրանքատեսակի կարգի անհամապատասխանություններ: Այսպես. կարգի (մակնշման) խախտումներ են ունեցել «Արաքս» (արտադրման ամսաթվեր՝ 27․03, 28․03), «Գնթունիք» (արտադրման ամսաթիվ՝ 29․03), «Կոկո» (արտադրման ամսաթիվ՝ 20․03), «Շիրակ» (արտադրման ամսաթիվ՝ 26․03) ապրանքատեսակները։
Կարգի անհամապատասխանություններով խմբաքանակների համար տրվել են կարգադրագրեր՝ արտադրանքի իրացումը կասեցնելու և մակնշումը օրենսդրության պահանջին համապատասխանեցնելու վերաբերյալ։