«ՋՈՀԱԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԸ ԿԱՇԽԱՏԻ
«ՋՈՀԱԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԸ ԿԱՇԽԱՏԻ
2026-04-08 16:14:22
114
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից կրկնակի ստուգում է իրականացվել «Ջոհալ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Մալաթիա 70):
Արձանագրվել է, որ այստեղ վերացվել են նախկինում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Ջոհալ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է: