ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Քննարկվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերը

Քննարկվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերը

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-04-13 11:40:41 Քննարկվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերը 27

An imageՀայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը հյուրընկալել էր Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Նարիման Ալ-Մուլլային, դեսպանության տնտեսական հարցերով փորձագետ Մարիա Զալյանին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Միջին Արևելքի և ԱՖրիկայի վարչության երկրորդ քարտուղար Տաթևիկ Մկրտչյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են սննդամթերքի արտահանման ոլորտում երկկողմ համագործակցության, Հայաստանի Հանրապետությունից Արաբական Միացյալ Էմիրություններ կենդանի կենդանիների, կենդանական ծագման և գյուղատնտեսական մթերքների արտահանման ընթացակարգերի պարզեցման, երկու երկրների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման վերաբերյալ հարցերը։
Դեսպան Նարիման Ալ-Մուլլան, ընդգծելով, որ վերջին տարիներին ԱՄԷ-ն դարձել է հայկական ապրանքների արտահանման համար կարևոր և աճող շուկա և բարձր գնատահելով հայկական գյուղմթերքի որակը, կարևորեց երկու երկրների լիազոր մարմինների աշխատակիցների փոխադարձ այցերի, վերապատրաստման դասընթացների կազմակերպումը, ինչպես նաև աշխատանքային խմբի ստեղծումը, որը կզբաղվի ոլորտային համագործակցության շրջանակներում նախաձեռնված աշխատանքների իրականացմամբ։

Հանդիպման ավարտին կողմերը, անդրադառնալով համագործակցության զարգացման խթանման, ներմուծման և արտահանման ժամանակ առևտրի դյուրացման գործընթացներին առնչվող հարցերին, պայմանավորվածություն ձեռք բերեցին առավել հաճախ կազմակերպել համանման քննարկումներ ինչպես առկա, այնպես էլ առցանց ձևաչափով։