ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՄՈՍԿԱՖԵ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՄՈՍԿԱՖԵ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-04-18 18:22:00 ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՄՈՍԿԱՖԵ»  ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 24

An image

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից «ՄՈՍԿԱՖԵ» ՍՊ ընկերությունում իրականացված անասնահամաճարակային մշտադիտարկման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սանիտարահիգիենիկ պահանջները, մասնավորապես՝

- հանրային սննդի կառույցի խոհանոցի պատերը որոշ տեղերում չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում,

- հանրային սննդի կառույցի խոհանոցի առաստաղը և վերին ամրությունները կառուցված չեն եղել այնպես, որպեսզի կանխվի մասնիկների թափվելու հնարավորությունը։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է ք. Երևան, Աբովյան 18 հասցեում գործող «ՄՈՍԿԱՖԵ» ՍՊ ընկերության հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը:

Հավելենք, որ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ նախկինում ևս կասեցվել էր վերոնշյալ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը, սակայն «Մոու Գրուպ» ՍՊԸ-ն, վերանվանվելով «ՄՈՍԿԱՖԵ» ՍՊԸ-ի և առանց նախկինում հայտնաբերված խախտումները վերացնելու, շարունակում է իր արտադրական գործունեությունը։

Սահմանվել է վերջնաժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: