«ԱՐԶՆԻ ԿԱԹՆԱՄԹԵՐՔ»-Ի ԹԹՎԱՍԵՐԸ ԿՐԿԻՆ ԿԱՐՏԱԴՐՎԻ
«ԱՐԶՆԻ ԿԱԹՆԱՄԹԵՐՔ»-Ի ԹԹՎԱՍԵՐԸ ԿՐԿԻՆ ԿԱՐՏԱԴՐՎԻ
2026-04-20 14:56:16
39
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված թթվասերի տեխնոլոգիայով 20% «Սեմյոնիչ»» արտադրատեսակի արտադրության կասեցումը (ք. Երևան, Մոլդովական փողոց):
Լաբորատոր փորձաքննությամբ հաստատվել է, որ նախկինում այս արտադրատեսակում հայտնաբերված խախտումները վերացվել են: