ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԳՅՈՒՄՐԻԻ «ԱՐՁԱԳԱՆՔ» ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԽՈՀԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

ԳՅՈՒՄՐԻԻ «ԱՐՁԱԳԱՆՔ» ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԽՈՀԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-04-29 13:36:20 ԳՅՈՒՄՐԻԻ «ԱՐՁԱԳԱՆՔ» ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԽՈՀԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է 37

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Արձագանք» մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ մի շարք նորմեր:

Ի մասնավորի՝
- սննդի կառույցի սպասք լվանալու համար նախատեսված տարածքների պատերի որոշ հատվածներ պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող նյութերից, առաստաղները եղել են բորբոսնած և առկա է եղել մասնիկների թափվելու վտանգ,
- խոհանոցի պատերի որոշ հատվածներ չեն ունեցել հարթ մակերես, սալիկները եղել են տեղ-տեղ կոտրված, ինչը խոչընդոտել է մաքրման և ախտահանման գործընթացին:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար վերահսկող կառույցը սահմանել է վերջնաժամկետ: