ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Կասեցվել է «Զովետի» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

Կասեցվել է «Զովետի» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-05-08 10:02:48 Կասեցվել է «Զովետի» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը 87

An imageՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «Զովետի» ՍՊ ընկերությունում ք. Երևան, Լեոյի փողոց իրականացված ստուգման ընթացքում կատարվել է նմուշառում առկա արտադրանքից:

Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Կաթնաթթվային մթերք Նարինե» արտադրատեսակի նմուշը Խմորասնկեր ցուցանիշով չի համապատասխանել իրավական ակտերով սննդամթերքի անվտանգությանը և հիգիենային ներկայացվող պահանջներին. արտադրվել է վտանգավոր սննդամթերք:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի այդ արտադրամասի արտադրական գործունեությունը:

Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ: