ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒ ԾԵՐԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՎՀԿԿ/НАССР ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒ ԾԵՐԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՎՀԿԿ/НАССР ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-05-22 13:46:03 ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒ ԾԵՐԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՎՀԿԿ/НАССР ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է 13

An imageՀանրային սննդի կետերում Վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի (ՎՎՀԿԿ/НАССР) համակարգի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պարտադիր ներդրման համատեքստում՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կազմակերպել էր հերթական հանդիպում-սեմինարը: Այս անգամ համակարգը ներկայացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների շուրջօրյա և ճգնաժամային խնամք ու դաստիարակություն իրականացնող, ինչպես նաև տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամք իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներին։
Տեսչական մարմնի Սննդամթերքի անվտանգության վարչության պետ Գոհար Վարդանյանը խոսել է սննդամթերքի անվտանգության ռիսկերը նվազագույնի հասցնելու և սննդամթերքի արտադրության ողջ շղթան կենսաբանական, քիմիական և ֆիզիկական վտանգներից պաշտպանելուն միտված համակարգի կարևորության, ինչպես նաև այն սննդամթերք պատրաստող հանրային սննդի կետերում ներդնելու անհրաժեշտության մասին: Ներկայացվել է համապարփակ տեղեկատվություն խոհանոցներում օրենսդրական պահանջների գործնական կիրառման առանձնահատկությունների, Տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների ընթացակարգերի, առավել հաճախ հանդիպող խախտումների կանխարգելման արդյունավետ մեխանիզմների վերաբերյալ։
Հստակեցվել է նաև, որ այս խնդիրը Տեսչական մարմնի վերահսկողական միջոցառումների թիրախում է:
Ծանուցում. Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգին (ՎՎՀԿԿ/НАССР) և դրա սկզբունքներին կարող եք ծանոթանալ ՍԱՏՄ պաշտոնական կայքում, հետևյալ հղումով՝ https://snund.am/.../hazard-analysis-and-control-of.../139: