ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՕՍԿԱՆ» ԿԱԹՆԱՇՈՌԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՕՍԿԱՆ» ԿԱԹՆԱՇՈՌԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
2026-05-25 17:55:06
28

Անհատ ձեռնարկատեր Վարդան Ոսկանյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք․ Երևան, Դեղոյան փողոց) ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության շրջանակներում կատարվել է նմուշառում առկա արտադրանքից և հանձնվել լաբորատոր հետազոտության:
Փորձարկումների արդյունքում պարզվել է, որ արտադրվել է վտանգավոր սննդամթերք․ «Օսկան» կաթնաշոռ արտադրատեսակի նմուշը՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով, չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Օսկան» կաթնաշոռ արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է:
Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված անհամապատասխանությունը վերացնելու համար: