ԱՆՎՏԱՆԳ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ ԵՐԵԽԱՆԵՐԻ, ՏԱՐԵՑՆԵՐԻ ԵՎ ԽՆԱՄՔԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ
ԱՆՎՏԱՆԳ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ ԵՐԵԽԱՆԵՐԻ, ՏԱՐԵՑՆԵՐԻ ԵՎ ԽՆԱՄՔԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ
2026-05-26 16:20:03
76

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների շուրջօրյա և ճգնաժամային խնամք ու դաստիարակություն, ինչպես նաև տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամք իրականացնող մի շարք հաստատություններում։
Վերահսկողական միջոցառումներին հետևել է նաև Տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը:
Վերհսկողական այցերի նպատակը նշված կազմակերպություններում սննդամթերքի անվտանգության պահանջների պահպանման մոնիթորինգն էր. ուսումնասիրվել են սննդի կազմակերպման, պատրաստման, պահպանման, սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման, ինչպես նաև սննդամթերքի ընդունման և պահման գործընթացները։
Տիգրան Պետրոսյանը հաստատությունների ղեկավարների հետ քննարկել է ռիսկերի կանխարգելման, խոհանոցային գործառույթների պատշաճ կազմակերպման և անձնակազմի իրազեկվածության բարձրացման հարցերը։
Նա ուշադրություն է հրավիրել Վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի (ՎՎՀԿԿ/HACCP) համակարգի սկզբունքներին՝ հիշեցնելով, որ այդ ընթացակարգերի ներդրումը պարտադիր է և ՍԱՏՄ ստուգումների թիրախում:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կարևորում է երեխաների, տարեցների և խնամքի կարիք ունեցող անձանց համար վերահսկվող-անվտանգ սննդի ապահովումը՝ որպես հանրային առողջության պահպանման կարևոր բաղադրիչ, և շարունակելու է հետևողական աշխատանքներն այդ ուղղությամբ։