«ՄԵԴ ՓԻԱՐ ՊԱՆԱՑԵԱ»-Ի ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է
«ՄԵԴ ՓԻԱՐ ՊԱՆԱՑԵԱ»-Ի ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է
2026-05-29 14:23:45
27

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Մեդ Փիար Պանացեա» ՍՊ ընկերությանը պատկանող (ք․ Երևան, Արին Բերդի փողոց) կաթնամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Կաթնաշոռ Lactoland 5 %», «Թթվասեր առանց լակտոզա 15 %» և «Կարկանդակ պանրով և խոզապուխտով» արտադրատեսակների, արտադրության կասեցումը:
Նշված արտադրատեսակներում նախկինում արձանագրված խախտումները չեն հայտնաբերվել, ինչը հաստատվել է լաբորատոր փորձաքննությամբ: