ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀՐՈՒՇԱԿԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է
ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀՐՈՒՇԱԿԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է
2026-06-05 09:32:07
25

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Ետար Գալոյանին պատկանող հրուշակեղենի արտադրամասում (Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Պ․ Սևակի 1/1) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ վերացվել են նախկինում արձանագրված խախտումները:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է: