ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԿԱՍԵՑՎԵԼ Է ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՑԱԲՈՒԼԿԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՑԱԲՈՒԼԿԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-06-09 16:57:05 ԿԱՍԵՑՎԵԼ Է ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՑԱԲՈՒԼԿԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 78

An imageՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Ռուստամ Հովհաննիսյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում (Արարատի մարզ, քաղաք Արտաշատ, Մարքսի փողոց) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝
- արտադրական շինության կառուցվածքը չի կանխարգելել կեղտի կուտակումը, արտադրվող սննդամթերքում մասնիկների թափվելու վտանգը, արտադրական շինությունների մակերևույթին կոնդենսատի, բորբոսի առաջացումը,
- սանհանգույցի դռները բացվել են դեպի արտադրական շինություն,
- արտադրական տարածքում պահվել են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող նյութեր և պարագաներ,
- արտադրական շինության պատերի մակերևույթները չեն ունեցել հարթ մակերես, ծեփը որոշ հատվածներում թափված է եղել,
- առաստաղները ապահով չեն եղել, չեն պահվել նորոգ վիճակում։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը:
Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար: