ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՎԱԼԵՐԻ ՖՈՒԴ»-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՊԱՆՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՎԱԼԵՐԻ ՖՈՒԴ»-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՊԱՆՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-06-10 11:54:13 ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՎԱԼԵՐԻ ՖՈՒԴ»-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՊԱՆՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 118

An imageՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Վալերի Ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող պանրի արտադրամասում (Լոռու մարզ, ք. Տաշիր) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝

- հատակի և պատերի մակերևույթների որոշ հատվածներ չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, հեշտությամբ մաքրվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից,
- առաստաղի որոշ հատվածներ պատրաստված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, և առաստաղից կամ այդպիսի մակերևույթներից մասնիկների թափվելու հնարավորությունը։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է:
Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար: