ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

«ՕՍԿԱՆ» ԿԱԹՆԱՇՈՌԸ ԿՐԿԻՆ ԿԱՐՏԱԴՐՎԻ

«ՕՍԿԱՆ» ԿԱԹՆԱՇՈՌԸ ԿՐԿԻՆ ԿԱՐՏԱԴՐՎԻ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-06-25 14:32:51 «ՕՍԿԱՆ» ԿԱԹՆԱՇՈՌԸ ԿՐԿԻՆ ԿԱՐՏԱԴՐՎԻ 241

An imageԱնհատ ձեռնարկատեր Վարդան Ոսկանյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք․ Երևան) արտադրվող «Օսկան» կաթնաշոռ արտադրատեսակի նմուշի լաբորատոր կրկնակի փորձաքննությամբ պարզվել է, որ նախկինում հայտնաբերված մանրէաբանական անհամապատասխանությունները վերացվել են:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Օսկան» կաթնաշոռ արտադրատեսակի արտադրության կասեցումը: