ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Կասեցվել է կաթնամթերքի և զովացուցիչ ըմպելիքի արտադրամասերի գործունեությունը

Կասեցվել է կաթնամթերքի և զովացուցիչ ըմպելիքի արտադրամասերի գործունեությունը

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2021-05-19 15:13:21 Կասեցվել է կաթնամթերքի և զովացուցիչ ըմպելիքի արտադրամասերի գործունեությունը 1107

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական գործողություններ են իրականացրել «Բայանդուր» (Կոտայքի մարզ, ք. Աբովյան / զովացուցիչ ըմպելիք) և «Արա-Արեգ» (Գեղարքունիքի մարզ, գ. Լճաշեն / կաթնամթերք) ՍՊԸ-ներին պատկանող արտադրամասերում:
Երկու արտադրությունում էլ կոպտորեն խախտված են եղել ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները, մասնավորապես՝ սննդի կառույցը նախագծված, կառուցված և տեղակայված չի եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրություն, ախտահանում, բացառվի կամ նվազագույնի հասցվի օդից փոխանցվող կամ խաչաձև աղտոտումը:
Արտադրամասերի աշխատանքը կասեցվել է, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: