ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԿԱՌՈՒՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԿԱՌՈՒՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-06-30 17:30:42 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԿԱՌՈՒՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ 36

An imageՀայաստանի Հանրապետության Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հրավերով՝ Հայաստանում է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ/WOAH) «Արդյունավետ անասնաբուժական ծառայություններ» (PVS) ծրագրի «Կայուն լաբորատորիաներ» նախաձեռնության գնահատող խումբը։

Դոկտոր Անդրե դե Օլիվեյրա Մենդոնսաի գլխավորությամբ՝ փորձագետների խումբն առաջիկա տասն օրերի ընթացքում կիրականացնի մեր երկրում գործող անասնաբուժական ծառայութունների և ՍԱՏՄ-ի ենթակա «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր կարողությունների գնահատման աշխատանքները:

Հյուրընկալելով գնահատող խմբին՝ Տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ընդգծել է նախաձեռնության բացառիկ կարևորությունը Հայաստանի անասնաբուժական համակարգի արդիականացման ու միջազգային չափանիշներին համապատասխանեցման գործընթացում: «Վստահ եմ, այն կնպաստի անասնաբուժական ծառայությունների հզորացմանը, լաբորատորիաների համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին և կենդանիների ու հանրային առողջության առավել արդյունավետ պաշտպանությանը»,-նշել է ՍԱՏՄ ղեկավարը։

Դոկտոր Անդրե դե Օլիվեյրա Մենդոնսան, ողջունելով հայկական կողմի կառուցողական մոտեցումը, հույս է հայտնել, որ իրենց կողմից առաջին անգամ կիրառվող նոր մեթոդաբանությամբ կկարողանան իրականացնել լաբորատոր կարողությունների ճշգրիտ գնահատում և նպաստել Հայաստանում անասնաբուժական ու լաբորատոր ծառայությունների, որակի կառավարման համակարգերի բարելավմանը, աջակցել երկարաժամկետ զարգացման ռազմավարություն մշակելու, ինչպես նաև անձնակազմի մասնագիտական կարողությունները զարգացնելու հարցերում:

Տեղեկանք

«WOAH-ի PVS ծրագրի «Կայուն լաբորատորիաներ» նախաձեռնությունը նախատեսված է լաբորատորիաների կարողությունների գնահատմանը, լաբորատորիաների կայուն գործունեության ապահովմանը, ինչպես նաև ախտորոշման բարձրորակ համակարգի, որպես կենդանիների հիվանդությունների հայտնաբերման ու վերահսկման գործում կարևոր բաղադրիչի, զարգացմանը նպաստելու համար։