ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԿԱՍԵՑՎԵԼ Է ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԽՈՀԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԽՈՀԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-07-03 15:14:09 ԿԱՍԵՑՎԵԼ Է ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԽՈՀԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ 30

An imageՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Արփինե Կարապետյանին պատկանող սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում (ք․ Երևան, Արին Բերդի 40) իրականացված վերահսկողության շրջանակներում կատարվել է նմուշառում առկա արտադրանքից և հանձնվել լաբորատոր հետազոտության:

Փորձարկումների արդյունքում պարզվել է, որ արտադրվել է վտանգավոր սննդամթերք․ «Տապակած կարտոֆիլ կտորներով» և «Կոմպոտ (հյութ)» արտադրատեսակների նմուշները՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱնՄՔ), աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ (ԱՑԽՄ) ցուցանիշներով, չեն համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Տապակած կարտոֆիլ կտորներով» և «Կոմպոտ (հյութ)» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է:
Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար: