ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «88» ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՑԱԲՈՒԼԿԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «88» ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՑԱԲՈՒԼԿԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-07-06 17:11:14 ԿԱՍԵՑՎԵԼ Է «88» ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՑԱԲՈՒԼԿԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 35

An imageՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ՆՆ հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում (ք․Երևան, Շիրակի 1/68, «88 սուպերմարկետ») իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝
- արտադրական շինությունների պատերի մակերևույթներին եղել են սալիկաթափված հատվածներ, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը,
- առաստաղներին եղել են ծեփաթափված հատվածներ, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,
- սննդամթերքի արտադրության գործընթացի հետ միաժամանակ արտադրական շինությունում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: