ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՆՅՈՒ ՅՈՐՔ» ԲԱՐԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՆՅՈՒ ՅՈՐՔ» ԲԱՐԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
2026-07-15 17:38:26
43
«Սանի Քոմփանի» ՍՊ ընկերությանը պատկանող հանրային սննդի կետում՝ «Նյու Յորք» բարում (ք. Երևան, Նալբանդյան 59/12), իրականացված վերահսկողական միջոցառման ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:
Այսպես՝
- սննդի կառույցի պահեստային մասի հատակը մասամբ վնասված է եղել՝ բացառելով պատշաճ մաքրելու և ախտահանելու հնարավորությունը, իսկ պատերն ունեցել են ամբողջական վերանորոգման կարիք,
- խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում,
- առաստաղները եղել են չնորոգված, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը, բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել սահմանված պահանջներին:
Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: