ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԼՈՒՍԱԲԱՑ» ՄԱՆԿԱԿԱՆ ՃԱՄԲԱՐԻ ԽՈՀԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԼՈՒՍԱԲԱՑ» ՄԱՆԿԱԿԱՆ ՃԱՄԲԱՐԻ ԽՈՀԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
2026-07-16 16:32:22
58
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Ավ-կանա» ՍՊ ընկերությանը պատկանող «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցում (Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, գյուղ Արտավազ) իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները, մասնավորաբար՝
- սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, չեն ախտահանվել, պատրաստված չեն
եղել անջրանցիկ, չներծծող և լվացվող նյութերից,
- առաստաղը կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը և մասնիկների թափվելու հնարավորությունը։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: