ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՕՄԱՆԻ ՍՈՒԼԹԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊՏՈՒՂ-ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՕՄԱՆԻ ՍՈՒԼԹԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊՏՈՒՂ-ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-07-17 15:59:09 ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՕՄԱՆԻ ՍՈՒԼԹԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊՏՈՒՂ-ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 67

An imageՕմանի Սուլթանության «KV Group» ընկերության պատվիրակությունն այցելել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին՝ ոլորտի մասնագետների հետ քննարկելու Հայաստանի Հանրապետությունից Օմանի Սուլթանություն հայկական թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման ընթացակարգերը։ An image
Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գրիգոր Մկրտչյանը, հյուրերի հետ քննարկելով ցամաքային ճանապարհով սեզոնային հայկական պտուղ-բանջարեղենի՝ դեղձի, ծիրանի, լոլիկի արտահանման պահանջները և այլ երկրներ պտուղ-բանջարեղենի արտահանման բարեհաջող փորձը, ներկայացրել է համապարփակ տեղեկատվություն Տեսչական մարմնին ենթակա Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնի (ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ) կարողությունների մասին, որի հետազոտությունների արդյունքները հնարավորություն են տալիս Հայաստանի Հանրապետությունից բարեհաջող արտահանել ներմուծող երկրի (օրինակ՝ Արաբական Միացյալ Էմիրությունների) շուկայի պահանջներին համապատասխանող բուսասանիտարական ենթահսկման ապրանքատեսականի:
An imageԿողմերը պայմանավորվել են ձեռնարկել գործուն քայլեր Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության շրջանակներում հայկական պտուղ-բանջարեղենը Օմանի շուկա արտահանելու հնարավորությունները զարգացնելու համար:An imageAn image