ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

«TAIEX» ԾՐԱԳՐԻ ՁԵՎԱՉԱՓՈՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՏՐԱՄԱԴՐՎԵԼ ԱՐԱԳ ՓՉԱՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«TAIEX» ԾՐԱԳՐԻ ՁԵՎԱՉԱՓՈՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՏՐԱՄԱԴՐՎԵԼ ԱՐԱԳ ՓՉԱՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-07-22 14:20:43 «TAIEX» ԾՐԱԳՐԻ ՁԵՎԱՉԱՓՈՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՏՐԱՄԱԴՐՎԵԼ ԱՐԱԳ ՓՉԱՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 61

An imageՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Էկոնոմիկայի նախարարության համագործակցությամբ` Եվրոպական հանձնաժողովի «TAIEX» (Technical Assistance and Information Exchange) ծրագրի շրջանակներում կազմակերպվել են արագ փչացող, պահպանության կարճ ժամկետ ունեցող կամ պահպանման հատուկ ռեժիմ պահանջող ապրանքների կառավարման վերաբերյալ դաշտային և լսարանային վերապատրաստման դասընթացներ։

«TAIEX»-ի իտալացի փորձագետները հայ մասնագետներին տրամադրել են փորձագիտական խորհրդատվություն, գործնական ուղեցույցներ Տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիքի ներդրման վերաբերյալ, որի նպատակը սննդամթերքի անվտանգության և մաքսային ընթացակարգերի ոլորտում ԵՄ ստանդարտների ներդրումն է՝ ներառելով մաքսային ձևակերպումների արագացումը, արագ փչացող ապրանքների ջերմային շղթայի պահպանումը և հետբերքահավաքային կառավարումը՝ սննդային վատնումները կրճատելու, արագ փչացող ապրանքների կորուստները կանխելու համար։

Դասընթացի շրջանակներում փորձագետները հայ մասնագետների հետ կիսվել են եվրոպական լավագույն փորձառությամբ՝ ներկայացնելով շուտ փչացող ապրանքների կառավարման ոլորտում իրավաAn imageկան և գործնական շրջանակների կատարելագործման ու տեղայնացման արդյունավետ մոտեցումները: Քննարկվել են արագ փչացող ապրանքների արդյունավետ կառավարման ոլորտում սառնարանային շղթայի ապահովման, պահպանման, վերամշակման, լոգիստիկայի, փորձարկման մեթոդաբանության, կենսաբանական նույնականացման, ինչպես նաև կենդանական և ոչ կենդանական ծագման արտադրանքի համապատասխանության փաստաթղթերի գնահատման հարցերը։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Հայկ Սարգսյանը, ողջունելով Իտալիայից ժամանած փորձագետներին, ընդգծել է «TAIEX» ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացների արդյունավետությունը, քանզի, հաշվի առնելով, որ ձկնամթերքը, բանջարեղենը, մրգերը և թարմ կտրած ծաղիկները դասվում են առավել շուտ փչացող ապրանքների շարքին, դասընթացները կնպաստեն ԵՄ շուկայի պահանջներին համապատասխանեցմանը, արտահանման պատրաստվածության բարձրացմանը և ագրոպարենային ոլորտում միջնաժամկետ և երկարաժամկետ առևտրի դիվերսիֆիկացման համար անհրաժեշտ հիմքերի ստեղծմանը։