Ծանուցում
Ծանուցում
2026-07-24 20:00:10
36
Ի լրումն որոշ քաղաքացիների մոտ արձանագրված թունավորման մասին նախորդ հրապարակման՝ տեղեկացնում ենք նաև, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն իրականացնելու որոշումը կայացրել է՝ հիմնվելով «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխանցած տեղեկատվության վրա առ այն, որ բուժառուներն օգտվել են հետևյալ սննդատեսակներից՝ շաուրմա, փայտիկների վրա պատրաստված խոզի խորոված, հավ, ելակ և ծովամթերքով բրուսկետա՝ սաղմոն տեսակի ձկով:
Ըստ այդմ, Տեսչական մարմինը ստուգումներ կիրականացնի վերոնշյալ սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում, մասնավորապես՝
- «Մարիոթ Արմենիա» և «Քարֆուր Արմենիա»-սաղմոնով կրուասան,
- «Մարիոթ Արմենիա»-ձմերուկ, պանիր, սմբուկով հացիկներ, շաուրմա բանջարեղենով, փայտիկների վրա պատրաստված խոզի խորոված և հավ, ծովամթերքով բրուսկետա՝ սաղմոն տեսակի ձկով,
- «Ռիշել գրուպ» և «Ռոք բերրի» ՍՊԸ-ելակ:
Վերահսկողության արդյունքները կհրապարակվեն: