ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԿԱՍԵՑՎԵԼ Է ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑԻ «88» ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՑԱԲՈՒԼԿԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑԻ «88» ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՑԱԲՈՒԼԿԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-07-30 12:10:10 ԿԱՍԵՑՎԵԼ Է ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑԻ «88» ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՑԱԲՈՒԼԿԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 204

An imageՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «ՆՆ Հոլդինգ» ՍՊ ընկերությանը պատկանող հացաբուլկեղենի արտադրամասի (ք․ Երևան, Արշակունյաց 52/52 «88 սուպերմարկետ») արտադրական գործունեությունը:

Իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ արտադրամասն աշխատում է իրավական ակտերով սահմանված պահանջների խախտումներով, մասնավորապես՝

- արտադրամասի պատերն ունեցել են վնասված հատվածներ, մակերևույթը պատված չի եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով,

- առաստաղներն ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,

- բացվող ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր,

- դռները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից, եղել են վնասված և կոռոզիայի ենթարկված հատվածներ․

- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատանքային մակերևույթները, դարակաշարերը կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում:

«ՆՆ Հոլդինգ» ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և հացի արտադրամասը համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին:

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ: