ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

«ԷԼԵՆ-ԱԿՎԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ԼԻՄՈՆԱԴԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

«ԷԼԵՆ-ԱԿՎԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ԼԻՄՈՆԱԴԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-08-03 12:20:30 «ԷԼԵՆ-ԱԿՎԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ԼԻՄՈՆԱԴԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է 99

An imageՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Էլեն-Ակվա» ՍՊ ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի (Արագածոտնի մարզ, գյուղ Բյուրական) արտադրական գործունեությունը:

Որոշման համար հիմք են ծառայել վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրված խախտումները, մասնավորաբար՝

- արտադրական շինությունների հատակների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,

- առաստաղները, տանիքների ներքին մակերևույթները և արտադրական շինությունների վերևում գտնվող կառուցվածքները ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, նպաստում է խոնավության խտացմանը,

- սահմանված չեն եղել սննդամթերքի արտադրությունում միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացները,

- լրացած է եղել սննդամթերքի համապատասխանության հավաստագրի (հայտարարագրի) ժամկետը։

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: