ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԿԱՍԵՑՎԵԼ Է ԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԳԱԶԱՎՈՐՎԱԾ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է ԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԳԱԶԱՎՈՐՎԱԾ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-08-05 14:41:48 ԿԱՍԵՑՎԵԼ Է ԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԳԱԶԱՎՈՐՎԱԾ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 39

An image

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Շուշան» արտադրական կոոպերատիվին պատկանող գազավորված ըմպելիքների արտադրամասի (Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ) արտադրական գործունեությունը:
Որոշման համար հիմք են ծառայել վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրված խախտումները, մասնավորաբար՝

- արտադրական շինության հատակների մակերևույթների մի մասը եղել է քայքայված,
- պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,
- արտադրամասը չի ունեցել սանհանգույց, անձնակազմի համար հանդերձարան։

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: