ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Կասեցվել է արտադրական առանձին գործառույթը

Կասեցվել է արտադրական առանձին գործառույթը

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2021-05-21 15:41:21 Կասեցվել է արտադրական առանձին գործառույթը 1067

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, «Սիս Նատուրալ» ՓԲԸ-ում իրականացվող ստուգման ժամանակ կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:
Փորձաքննությամբ պարզվել է, որ 19.04.21թ. արտադրված, երկու տարի պիտանիության ժամկետով «Տրոպիկական» տեսակի հյութը (540 շիշ, 930 մլ) սպոր չառաջացնող միկրոօրգանիզմներ, բորբոսասնկեր, խմորասնկեր մանրէաբանական ցուցանիշով չի համապատասխանում ՀՀ օրենսդրությամբ և Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին և համարվում է վտանգավոր սննդամթերք։
ՍԻՍ ՆԱՏՈՒՐԱԼ ՓԲԸ արտադրական առանձին գործառույթը՝ հյութ Տրոպիկական արտադրատեսակի թողարկումը, կասեցվել է, տրվել է կարգադրագիր նշված խմբաքանակը հետ կանչելու, օգտահանելու և/կամ ոչնչացնելու մասին, ինչպես նաև ժամկետ՝ խախտումը վերացնելու համար: