«ՆՅՈՒ ՅՈՐՔ» ԲԱՐԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
«ՆՅՈՒ ՅՈՐՔ» ԲԱՐԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
2026-08-07 12:29:12
25
Վերացվել է «Սանի Քոմփանի» ՍՊ ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի՝ «Նյու Յորք» բարի, արտադրական գործունեության կասեցումը (ք. Երևան, Նալբանդյան 59/12):
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի այս որոշման հիմքը իրականացված կրկնակի վերահսկողության արդյունքներն են, համաձայն որոնց նախկինում հայտնաբերված խախտումները շտկվել են: