ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԿԱՍԵՑՎԵԼ Է ԱՇՏԱՐԱԿՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԼԻՄՈՆԱԴԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է ԱՇՏԱՐԱԿՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԼԻՄՈՆԱԴԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-08-07 12:57:43 ԿԱՍԵՑՎԵԼ Է ԱՇՏԱՐԱԿՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԼԻՄՈՆԱԴԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 30

An imageԿասեցվել է անհատ ձեռնարկատեր Սարգիս Գևորգյանին պատկանող գազավորված զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի արտադրական գործունեությունը (Արագածոտնի մարզ, ք․ Աշտարակ, ապրանքանիշը՝ «Ռուսալկա»):

Որոշման հիմքը հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են:

Ի մասնավորի՝

- արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն ապահովել կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելուց, արտադրական շինությունների մակերևույթին կոնդենսատի, բորբոսի առաջացումից պաշտպանությունը,

- արտադրամասի հատակների, դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,

- առաստաղը և արտադրական շինությունների վերևում գտնվող կառուցվածքները ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

- սահմանված չեն եղել և չեն իրականացվել արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացները,

- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը պատրաստված չեն հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվում նորոգ ու բարվոք վիճակում:

Հայտնաբերված խախտումները վերացնելը: