ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՍՏՈՒԳՈՒՄ «ԲԱՄԲՈՒ» ԲԱՐ-ՌԵՍՏՈՐԱՆՈՒՄ

ՍՏՈՒԳՈՒՄ «ԲԱՄԲՈՒ» ԲԱՐ-ՌԵՍՏՈՐԱՆՈՒՄ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-08-07 14:12:24 ՍՏՈՒԳՈՒՄ «ԲԱՄԲՈՒ» ԲԱՐ-ՌԵՍՏՈՐԱՆՈՒՄ 31

An imageՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը օգոստոսի 6-ին ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) ՊՈԱԿ-ից հաղորդագրություն է ստացել այն մասին, որ, «սուր աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ են տեղափոխվել երեք անձ:
Պարզվել է, որ բուժառուներն այդ օրը «Բամբու» բար-ռեստորանում (ք. Երևան, Ազատության պողոտա 2/2) կերել են հավի և բադի միս, կարտոֆիլ ֆրի, տապակած պանիր, ծովամթերք, կեսար աղցան, բրուսկետա, ավոկադո, պանիր։

Արագ արձագանքելով հաղորդագրությանը՝ Տեսչական մարմնի կողմից վերահսկողություն է սկսվել «Բամբու» բար-ռեստորանում: Առկա սննդամթերքի նմուշները կներկայացվեն լաբորատոր հետազոտության:
Արդյունքները կհրապարակվեն: