ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

«ՔՈՒՉԱԿԻ ԼՈՒՍԱՂԲՅՈՒՐ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԼԻՄՈՆԱԴԸ ՉԻ ԱՐՏԱԴՐՎԻ

«ՔՈՒՉԱԿԻ ԼՈՒՍԱՂԲՅՈՒՐ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԼԻՄՈՆԱԴԸ ՉԻ ԱՐՏԱԴՐՎԻ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-08-11 11:15:44 «ՔՈՒՉԱԿԻ ԼՈՒՍԱՂԲՅՈՒՐ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԼԻՄՈՆԱԴԸ ՉԻ ԱՐՏԱԴՐՎԻ 25

An imageՀամաձայն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշման՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Արման Ասատրյանին պատկանող զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի (Արագածոտնի մարզ, գ․ Քուչակ, ապրանքանիշը՝ «Քուչակի Լուսաղբյուր») արտադրական գործունեությունը:

Սանիտարահիգիենիկ պահանջների խախտումները, որ հայտնաբերվել են այս արտադրամասում իրականացված վերահսկողության ընթացքում, անհամատեղելի են սննդամթերքի արտադրության հետ:

Այսպես՝
- արտադրամասում չեն բացառվել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,
- չի իրականացվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգում, արտադրամասի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ,
- հատակների, պատերի, դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
- առաստաղը և վերևում գտնվող կառուցվածքները ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, նպաստում խոնավության խտացմանը,
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումներ և գույքը՝ գործիքները, պարագաները և բեռնարկղերը, կառուցված չեն հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվում նորոգ ու բարվոք վիճակում,
- մակնշվածքում նշված չէ արտադրանքի բաղադրության մեջ ասպարտամի առկայությունը՝ «Պարունակում է ֆենիլալանինի աղբյուր» գրառումը։
Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցն ու արտադրանքը համապատասխանեցնել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Սահմանվել է կատարման ժամկետ: